ՀՀ ԶՈւ Սու-25-երի արդիականացման վերաբերյալ համաձայնություն է ստորագրվել

Համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

Նկար՝ © AMP/t \ Համաձայնագրի ստորագրում

ՀՀ Պաշտպանության նախարարության և Միավորված ավիաշինական կորպորացիայի (ПАО «ОАК», Ростех) միջև համաձայնություն է կնքվել ՀՀ ՊՆ 4 միավոր Սու-25-երի արդիականացման վերաբերյալ:

Համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

© AMP/t \ Համաձայնագրի ստորագրում

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ ս. թ օգոստոսի 23-ին Մոսկվայում Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։

ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին։

Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ որոշ պետությունների ագրեսիվ հռետորաբանությունը և իրականացվող ռազմական բնույթի քայլերը միտված են տարածաշրջանային իրավիճակի ապակայունացմանն ու ռազմականացմանը։ Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարը կարևորել է կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը բոլոր պետությունների կողմից։

Ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը, նախարարները քննարկել և պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական համագործակցության ուղղությամբ առաջիկա անելիքների շուրջ: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում է «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակներում:

Telegram

Advertisements