Թուրքիային Ս-400-ների 2-րդ համալիրի առաքման պայմանագիրը ստորագրվել է

Ռուսաստանի և Թուրքիայի միջև Ս-400 ԶՀՀ-ների 2-րդ համալիրի մատակարարման գործարքն է կնքվել, ներկայումս քննարկվում են ֆինանսական հարցերը:

Նկար՝ © REUTERS / VITALY NEVAR \ Ս-400 ԶՀՀ

Ռուսական Ս-400 (S-400) զենիթահրթիռային հրթիռային համակարգերի երկրորդ համալիրը Թուրքիա մատակարարելու վերաբերյալ պայմանագիր է ստորագրվել: «Բանակ-2020» (Армия-2020) միջազգային ռազմատեխնիկական համաժողովին հայտարարել է «Ռուսական պաշտպանական արդյունաբերության արտահանման» («Рособоронэкспорт») ղեկավար Ալեքսանդր Միխեևը նշել է, որ ներկայումս ընթանում են գործարքի կատարման ֆինանսական պայմանների շուրջ քննարկումները:

Բանակ-2020-ն անցկացվում է օգոստոսի 23-29-ը: ՌԴ պաշտպանության նախարարության հրավերով ֆորումին մասնակցում են 60 երկրների ներկայացուցիչներ:

Ֆորումի ժամանակ ցուցադրվում են նորագույն ռազմատեխնիկա, պաշտպանական միջոցներ, հարձակողական զինատեսակներ, որոնցից են՝ 5-րդ սերնդի Սու-57Է կործանիչները, ճակատային ՄիԳ-35 կործանիչները, զենիթային հրթիռային Անթեյ-4000 համակարգերը, Բումերանգ անվավոր զրահամեքենան, մարտավարական Ռուբեժ-ՄԷ ափային հրթիռային համալիրները և այլն:

Telegram

Advertisements