Քաղաքագետ Նարեկ Մինասյանի խոսքով՝ տարածաշրջանային անկայունության աճի և սպառնալիքների ուժգնացման պայմաններում ՀՀ անվտանգության ամրապնդումն այլընտրանք չունի:
Նա առանձնացրել է այս օրերին Հայաստանի անվտանգային ոլորտի շուրջ տեղի ունեցող կարևոր զարգացումները՝
— Հայաստանի Պաշտպանության նախարարությունը ռուսական Միացյալ ավիաշինական ընկերության հետ ստորագրել է Սու-25 գրոհիչների արդիականացման համաձայնագիր:
— Հայկական կողմը շարունակում է Ռուսաստանի հետ քննարկել Սու-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակի մատակարարման հարցը:
— ՀՀ ՊՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որը սահմանում է Երևան քաղաքում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները: