Solectrac ընկերությունը ներկայացրել է էլեկտրական eUtility տրակտորը. շարժիչի հզորությունը 40 ձիաուժ է, մեկ լիցքավորմամբ աշխատում է մինչև 8 ժամ:
Նկար՝ © Solectrac \ eUtility
Էլեկտրական նոր տրակտորն ունի 8-աստիճան, հետին տանող-ղեկավարվող անիվներով փոխհաղորդակներ և 29 կՎտ հզորությամբ շարժիչ, որը սնվում է լիթիում-երկաթ-ֆոսֆատային մարտկոցով: Հեղինակների խոսքով՝ մարտկոցը տրակտորին հնարավորություն է տալիս աշխատել 4-6 ժամ՝ ծանրաբեռնվածությունից կախված:
Հավելյալ հզորության անհրաժեշտության դեպքում հնարավոր է eUtility-ին ավելացնել հավելյալ մարտկոց: Հանգիստ վիճակում տրակտորը լիցքավորելու համար մեկ գիշեր է անհրաժեշտ, բայց առկա է նաև արագ լիցքավորման հնարավորություն, որի դեպքում մարտկոցն 80%-ով կլիցքավորվի ընդամենը 3 ժամում:
eUtility-ի հետին կցորդն ունի համապատասխան չափեր. կարող է տեղավորել բոլոր ստանդարտ գործիքներն ու նույնիսկ հիդրավլիկները: Տրակտորը կշռում է մոտ 2 տոննա և կարող է զարգացնել մինչև 40 կմ/ժ արագություն: Այն արդեն կարելի է պատվիրել: Արժեքը՝ 45 հազար դոլար:
Հեղինակները նշում են, որ մինիտրակտորը հարմար է գյուղատնտեսական աշխատանքներում, անասնապահությունում օգտագործելու համար: