ՉԺՀ ԶՈւ-ն նավաշինության, վերգետնյա բազավորման բալիստիկ և թևավոր հրթիռների, ՀՕՊ միջոցների արտադրության ոլորտներում շրջանցել է ԱՄՆ-ի զինված ուժերին:
Նկար՝ © Xinhua/Han Yuqing/Globallookpress \ Չինաստանի զինված ուժեր
ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, ամենամյա հերթական զեկույց է հրապարակել, ըստ որի՝ Չինաստանի ազգային ազատագրական բանակը (ՉԱԱԲ) նավաշինության, վերգետնյա բազավորման բալիստիկ հրթիռների և թևավոր հրթիռների, ինչպես նաև հակաօդային պաշտպանության ինտեգրացված միջոցների արտադրության ոլորտներում շրջանցել է Միացյալ Նահանգների զինված ուժերին: Փաստաթուղթը ներկայացվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի դիտարկմանը:
ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության հայտարարության համաձայն՝ Պեկինը ձգտելու է 2050-ականներին ստեղծել զինված ուժեր, որոնք հավասար կլինեն ամերիկյան կամ այլ բանակներին:
Հաղորդվում է, որ Չինաստանը վերջին երկու տասնամյակներում մոբիլիզացրել է ռեսուրսները, տեխնոլոգիաները, քաղաքական կամքը՝ ամրացնելու և մոդեռնիզացնելու ՉԱԱԲ-ը՝ գործնականում բոլոր ուղղություններում: