Իրանում 15 մլն սովորողների համար նոր ուսումնական տարին մեկնարկել է

Նոր ուսումնական տարին Իրանում երկու շաբաթ շուտ է մեկնարկել՝ լրացնելու նախորդ ուստարվա ընթացքում համավարակի պատճառով բաց թողնված դասաժամերը:

© IRNA \ Իրանում նոր ուսումնական տարին մեկնարկել է

Իրանում սեպտեմբերի 5-ից ուսումնական տարին մեկնարկել է: Հանդիսավոր արարողությանը տեսակապով մասնակցել են նախագահ Հասան Ռոուհանին և Կրթության նախարար Մոհսեն Հաջի-Միրզային:

Ընդհանրապես՝ ուսումնական տարին Իրանի Իսլամական Հանրապետությունում ավելի ուշ է մեկնարկում, սակայն այս տարի երկու շաբաթ շուտ են դասերը սկսվում՝ երկրում կորոնավիրուսի համավարակի պատճառով բաց թողնված դասաժամերը լրացնելու նպատակով:

Հաղորդվում է, որ Իրանում սովորողների ընդհանուր թիվը շուրջ 15 մլն է: Նրանք ուսումնական հաստատություններ են հաճախում՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները:

Telegram

Advertisements