Իրանի դեսպանությունը հերքել է ադրբեջանական մամուլում տարածված տեղեկությունները՝ դրանք անվանելով չհիմնավորված և կեղծ:
Նկար՝ © IranTravelingCenter \ Իրանի դեսպանություն
Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը կտրականապես հերքել է ադրբեջանական մամուլում տարածված տեղեկություններն Իրանի տարածքով ռուսական ռազմատեխնիկայի տեղափոխումը Հայաստան: Այդ տեղեկություններն իրանական դեսպանությունը համարել է չհիմնավորված և կեղծ:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ադրբեջանը տարբեր միջոցներով ապատեղեկատվություն է տարածում տարբեր ճանապարհներով՝ անմիջապես և երրորդ երկրների տարածքով Ռուսաստանից դեպի Հայաստան ռազմական տեխնիկայի փոխադրման վերաբերյալ՝ այդպիսով փորձելով իր հասարակության առաջ արդարանալ հուլիսյան բախումներում կրած պարտության համար:
Մասնավորապես՝ ներկայացվում է, թե «հայկական կողմի հաջողությունները պայմանավորված են բացառապես ռուսական նյութական և մարդկային աջակցությամբ»: