Վանա լիճը ֆլամինգոների համար կարևոր հանգրվան է աշնանն Իրանից դեպի Աֆրիկա, իսկ գարնանը՝ հակառակ ուղղությամբ չվելու ճանապարհին:
Նկար՝ © Faruk Kaymak \ Վանա լճի ֆլամինգոները
Տարվա այս եղանակին նրանք Իրանի տարածքում գտնվող Ուրմիա լճից տեղափոխվում են այստեղ, որոշ ժամանակ մնում, իսկ նոյեմբերի վերջերին չվում դեպի Աֆրիկա:




Գարնանը ֆլամինգոները Վանա լիճ են գալիս Աֆրիկայից, այստեղ դադար առնում, ապա շարժվում դեպի Ուրմիա կամ Կասպից ծովի ավազան՝ բազմանալու: Հուլիսի վերջերից կրկին վերադառնում են Վանա լիճ՝ սպասելով մինչև ցուրտն ընկնելը:




Լուսանկարներն արված են Բիթլիսի Ախլաթ շրջանի Արճեշի հատվածում: Տարվա այս եղանակին Վանա լճի ժամանակավոր բնակիչներին ու նրանց պարերը նկարելու նպատակով Արճեշ են ժամանում բազմաթիվ լուսանկարիչներ տարբեր վայրերից: