Էրդողանն ու Ռոհանին ընդգծել են, որ ՔԲԿ-ն, ՔԱԿԿ-ն և տարածաշրջանի մյուս ահաբեկչական կազմակերպությունները վտանգ են ներկայացնում և՛ Թուրքիայի, և՛ Իրանի համար:
Նկար՝ © IRNA \ Իրան-Թուրքիա բարձր մակարդակի առցանց նիստ
Իրանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում երկու երկրների հետաքրքրությունների շրջանակներում, ներառյալ համատեղ գործողություններն ընդդեմ «ահաբեկչական» խմբավորումների:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հասան Ռոհանին Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 6-րդ նիստում, որն առցանց է կազմակերպվել՝ տեսակապի միջոցով, քննարկվել են տնտեսական հարաբերությունների նոր ոլորտների զարգացմանը և երկկողմ առևտրի ծավալների նվազումը կանխելուն վերաբերող հարցերը:
Կողմերը պայմանավորվել են միջոցներ և համատեղ գործողություններ ձեռնարկել ընդդեմ ՔԲԿ-ի (Քրդական բանվորական կուսակցություն), նրա իրանական ճյուղի` ՔԱԿԿ-ի (Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցություն) և այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ:
Երկու երկրների նախագահներն ընդգծել են, որ ՔԲԿ-ն, ՔԱԿԿ-ն և տարածաշրջանի մյուս ահաբեկչական կազմակերպությունները վտանգ են ներկայացնում և՛ Թուրքիայի, և՛ Իրանի համար, ուստի պետք է հնարավոր բոլոր միջոցները կիրառել նրանց դեմ պայքարում:
Իրանի և Թուրքիայի ղեկավարներն ընդգծել են էներգետիկայի և այդ ոլորտում համագործակցության շարունակման կարևորությունը, պայմանավորվել են խորացնել փոխգործակցությունը զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում՝ Covid-19-ի համավարակից հետո: