Էրբիլում Հայաստանի հյուպատոսությունն օրերս կբացվի

Հյուսիսային Քուրդիստանի Էրբիլի նահանգապետն ընդգծել է Երևանի և Էրբիլի միջև պատմական ու գործընկերային հարաբերությունների ընդլայնման կարևորությունը:

Նկար՝ © Kurdistan24 (?) \ Ֆըրսաթ Սոֆի-Հրաչյա Փոլադյան հանդիպում

Էրբիլի նահանգապետ Ֆըրսաթ Սոֆին հայտարարել է, որ Հայաստանը մոտ օրերս հյուպատոսություն է բացելու: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հաստատել է տեղեկությունը՝ հիշեցնելով, որ Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության մայրաքաղաքում հյուպատոսության բացման վերաբերյալ որոշումը կայացվել էր դեռևս 2017 թվականին՝ ՀՀ նախագահի՝ մարտի 13-ին ստորագրած հրամանագրով:

Էրբիլի նահանգապետը Բաղդադում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Երևանի և Էրբիլի միջև պատմական ու գործընկերային հարաբերությունների ընդլայնման կարևորությունը՝ հատկապես Հայաստանի և Քուրդիստանի միջև առևտրի, արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում: Նահանգապետ Ֆըրսաթ Սոֆին պատրաստակամություն է հայտնել անելու հնարավորը, որպեսզի հյուպատոսությունը հնարավորինս շուտ բացվի:

Էրբիլում գործում է ավելի քան 20 հյուպատոսություն, մի շարք հյուպատոսական կառույցներ և 6 պատվո հյուպատոսություն: Հայկական հյուպատոսության գործունեության տիրույթը Քուրդիստանի տարածաշրջանն է՝ Էրբիլ, Սուլեյմանիա և Դոհուկ նահանգներում:

Telegram

Advertisements