Թուրքիան 1,5 մլն թուրքական լիրա (մոտ 200 հազար դոլար) կհատկացնի Վրաստանին՝ Մառնեուլիի ռազմական օդանավակայանի արդիականացման համար:
Նկար՝ © apsny.ge \ Մառնեուլիի ռազմական օդանավակայան (արխիվային նկար)
Վրաստանի խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել և վավերացվել են Վրաստանի և Թուրքիայի կառավարությունների միջև լոգիստիկայի ոլորտի վերաբերյալ երկու արձանագրությունները: Հանձնաժողովի նախագահ Իռակլի Սեսիաշվիլին շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ ֆինանսական աջակցության համար:
Թուրքիայի և Վրաստանի միջև ռազմաֆինանսական համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է 2016թ. վերջին: Հավելենք, որ թուրքական միջոցներով Վրաստանում բազմաթիվ ռազմատնտեսական ծրագրեր են իրականացվել և շարունակվում են: