Ռուսաստանի բնակիչները հարցման շրջանակներում նշել են երկրի բարեկամ ու թշնամի երկրներին. բարեկամների շարքում Հայաստանը 4-րդն է:
Նկարի՝ © ru.nts.kg \ Մոսկվա
Աշխարհի երկրների շարքում Ռուսաստանի բարեկամներ են նշվել Բելառուսը, որի օգտին պատասխանել է հարցվածների 58%-ը, Չինաստանը՝ 40%, Ղազախստանը՝ 35%, Հայաստանը՝ 17%: «Լևադա» կենտրոնի իրականացրած հարցումների արդյունքներով՝ Ռուսաստանի բարեկամ են համարվել նաև Ադրբեջանը՝ ըստ ռուսաստանցիների 13%-ի, Հնդկաստանը (13%), Սիրիան (12%), Վենեսուելան (11%), Գերմանիան (10%), Ղրղզստանը (9%):
Հարցմանը մասնակցած ռուսաստանցիների կարծիքով՝ Ռուսաստանի նկատմամբ թշնամական տրամադրված երկրներն են ԱՄՆ-ը (60%), Ուկրաինան (35%), Մեծ Բրիտանիան (29%): ՌԴ գլխավոր թշնամիների շարքում են Լատվիան (26%), Լիտվան (42) և Լեհաստանը (26%):
Հարցման արդյունքների համաձայն՝ Ռուսաստանի բնակիչների 23%-ի համոզմամբ՝ երկիրը բոլոր կողմերից թշնամիներով է շրջապատված, 21%-ի կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնության ամենավտանգավոր թշնամիները թաքնված ու ներքին են:
Հարցումն անցկացվել է 2020թ. օգոստոսի 20-26-ը՝ տնային այցերի միջոցով: Հարցվել է 1601 մարդ: