Իր նախագծում լուսանկարիչը կարողացել է սև ու սպիտակ նկարների միջոցով կենդանաբանական այգու կենդանիներին ներկայացնել նոր դիտանկյունից:
Լուսանկարիչ Միխայիլ Կիրակոսյանը հեղինակային նախագիծ է ներկայացրել՝ «Մենք նման ենք ձեզ». կենդանիների սև ու սպիտակ պատկերների շարք: Նկարներն արվել են Մոսկվայի կենդանաբանական այգում՝ կորոնավիրուսային համավարակի ժամանակ, երբ այգին փակ էր այցելուների համար: Հենց հյուրերի բացակայության շնորհիվ է լուսանկարչին հաջողվել համբերատար կերպով սպասել ու որսալ անհրաժեշտ դրվագը:
Նկարները՝ © Միխայիլ Կիրակոսյան \ «Մենք նման ենք ձեզ»