Հայկական զինված ուժերը կարողանում են ժամանակին հավաստանշել, հայտնաբերել զենք-զինամթերք տեղափոխող շարասյուները, ոչնչացնել դրանք, ինչը ցուցադրվել է տեսանյութով:
© Armenpress \ Արծրուն Հովհաննիսյան
REGST.net — Կա՞ տեղեկություն, թե ի՞նչ նշանակության զինամթերքով էր բեռնված մեքենաների շարասյունը, որի խոցման տեսանյութը հրապարակվել է:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ հայկական զինված ուժերը ժամանակին հավաստանշում, հայտնաբերում են զենք-զինամթերք տեղափոխող շարասյուները, ոչնչացնում են, ինչը ցուցադրվել է տեսանյութով: Նրա խոսքով՝ տարբեր տեսակի զինամթերք կարող էր լինել. «Զինված ուժերի համար դա էական չէ, կարևորը հայտնաբերելն ու ոչնչացնելն է»:
REGST.net — Տեղեկություններ կան Իրանի տարածքում ադրբեջանական արկերի ընկնելու մասին: Ի՞նչ տեղեկություններ ունեք այս մասին և ինչպիսի՞ արձագանքներ կան Իրանից:
Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է, որ առկա է նման տեղեկություն, ինչի մասին իրանական կողմը հստակ հայտարարել է: