Թեհրանը լրջորեն հետևում է սահմանամերձ հատվածում ընթացող մարտական գործողություններին. իրանական տարածքի նկատմամբ ցանկացած ագրեսիա անթույլատրելի է:
Նկար՝ © Abdossamad Talebpour \ Խոդա Աֆարին
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն Ղարաբաղյան հակամարտությունում ներգրավված կողմերին նախազգուշացրել է իրանական տարածքի նկատմամբ ցանկացած ագրեսիայի մասին:
Վերջին օրերին իրանական տարածքում հայտնվող ադրբեջանական արկերի, անօդաչուների ու նույնիսկ խոցված ուղղաթիռի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը նշել է, որ Թեհրանը լրջորեն հետևում է սահմանամերձ հատվածում ընթացող մարտական գործողություններին: Նա հայտարարել է, որ իրանական տարածքի նկատմամբ ցանկացած ագրեսիա անթույլատրելի է: