ԹԱՐՄԱՑՎՈՂ. 04.10.2020. Արցախը շարունակում է գոյամարտը

Ադրբեջանը հրթիռակոծում է Շուշիին. այստեղ ևս թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները։

Նկար՝ © Արցախի ՊԲ \ Գոյամարտը շարունակվում է

20:02

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են: Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում մատնվում են անհաջողության:

19:26 Արցախի նախագահը կոչով դիմել է լեզգի ու թալիշ ժողովուրդներին՝ հավաստիացնելով, որ Արցախը թալիշ և լեզգի ժողովուրդների արդարացի պայքարի կողքին է և պատրաստ՝ բոլոր հնարավոր միջոցներով նպաստել ձեր պայքարի վերջնանպատակին՝ անկախության ձեռքբերմանը:

17:54

Փախուստ Մատաղիսից. Շուշան Ստեփանյանը խոստացված տեսանյութն է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները փախուստի դիմում ռազմաճակատից:

17:45

Ադրբեջանը հրթիռակոծում է Շուշիին. այստեղ ևս թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները։

13:39

Արայիկ Հարությունյանը տեսաուղերձ է հրապարակել.

«Ստեղծված իրավիճակի, թշնամու կողմից Արցախի նկատմամբ շարունակվող ահաբեկչության և մեր պատասխան գործողությունների մասին:

Հաղթանակն անկասկած մերն է լինելու»:

13:17

«Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու, սարսափելի». Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով «Զինուժ մեդիայի» հարցերին, նշում է, որ կեղծիք են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պնդումները, թե Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի բնակավայրերի հրթիռակոծություն է իրականացվել։

13:05

Արցախի նախագահը հայտարարել է, որ այս պահի դրությամբ հանձնարարել է Գյանջայի ուղղությամբ կրակը դադարեցնել՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:

12:50

Հարավում մարտերը շարունակվում են։ Ժամը 12:00-ի սահմանում ՊԲ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի երեք ինքնաթիռ, երկու տանկ. Արծրուն Հովհաննիսյան:

12:12

Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ. Արծրուն Հովհաննիսյան:

11:05

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հաղորդում է, որ Գյանջայի ռազմական օդանավակայանը ոչնչացված է: ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում։

10:43

Արայիկ Հարությունյանը ՀՐԱՏԱՊ հայտարարություն է արել.

Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով Պոլոնեզ և Սմերչ համակարգեր:

Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական խոշոր օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:

Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

10:27

Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ՝ այս պահին կրկին Ստեփանակերտում թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտները։

9:30

Արցախի ՊԲ. «Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հատկապես լարված է եղել հարավային ուղղությամբ: Հակառակորդի գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջինս պատրաստվում է անցնել հարձակման:
ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր զորաշարժերին և պատրաստ է վճռականորեն ճնշել հակառակորդի բոլոր գործողությունները»:

9:25

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ռազմաճակատից նոր լուսանկարներ է հրապարակել:

Նա նշել է, որ վերադարձել է առաջնագծից:

8:20

Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում ցածր ինտենսիվությամբ կրակ է վարվում նաև հրետանային միջոցներից. Արծրուն Հովհաննիսյան:

Telegram