Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը պատասխանել է REGST.net-ի հարցերին՝ Վրաստանի տարածքով դեպի Ադրբեջան զենքի տեղափոխման և համալրում ստանալու վերաբերյալ:
REGST.net. Վրաստանը հերքում է իր տարածքով դեպի Ադրբեջան զինամթերքի տեղափոխման մասին տեղեկությունները: Ի՞նչ տվյալներ ունի ՊՆ-ն:
Արծրուն Հովհաննիսյան. Այս մասով ՊՆ-ի տվյալները ես չեմ կարող հրապարակել՝ հասկանալի պատճառներով: Այս հարցին առնչվող քաղաքական ուղղության որոշումներն ու քայլերը իմ գործընկերներն առիթ կունենան մեկնաբանելու, իսկ զինվորական մասով՝ կարծեմ չմեկնաբանվող տեղեկություն է:
REGST.net. Վերջին 1-2 օրերին հակառակորդի մոտ նոր զինատեսակներ կամ համալրում նկատվե՞լ է: Հնարավո՞ր է Թուրքիայից, Իսրայելից, Աֆղանստանից ու Պակիստանից նոր խմբաքանակների ստացումը:
Սա շատ կոնկրետ ռազմական գաղտնիություն պարունակող հարց է. մենք տիրապետում ենք անհրաժեշտ հետախուզական տվյալների, որպեսզի մեր գործողությունները ճիշտ պլանավորենք: