Հայ զինվորը պաշտպանում է նա՛և Վրաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն այս մասին հայտարարել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ հանդիպման ժամանակ:

«Որքան էլ տարօրինակ հնչի, բայց այսօր հայ զինվորը պաշտպանում է նա՛և Վրաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներից: Այս մասին այսօր ասել եմ Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին: Մենք պե՛տք է միասին լինենք: Այսօր այդ պահն է»:

Հիշեցնենք՝ հայտնի են տեղեկություններ Վրաստանի տարածքով Թուրքիայից ու Իսրայելից դեպի Ադրբեջան ռազմատեխնիկայի ու ահաբեկիչների տեղափոխման շարունակական գործընթացի մասին, չնայած այն հանգամանքին, որ Թբիլիսին պաշտոնապես հերքել է այդ տեղեկությունները՝ նշելով, թե արգելում է ինչպես դեպի Հայաստան, այնպես էլ՝ Ադրբեջան տեղափոխվող ռազմական բեռների տեղափոխումը: Արձանագրվող չվերթները, սակայն, այլ բանի մասին են վկայում:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նախորդ օրը, պատասխանելով REGST.net-ի հարցին, նշել էր, որ Պաշտպանության նախարարությունն ունի համապատասխան տվյալներ, սակայն զինվորական տեսանկյունից այդ մասին մեկնաբանություն չի կարող ներկայացնել:

Telegram

Advertisements