ԹԱՐՄԱՑՎՈՂ. Օր 12. Պաշտպանության բանակը հերոսաբար ջախջախում է թշնամուն

Հարավային ուղղությամբ հակառակորդը գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կրելով զգալի կորուստներ, Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի։

Նկար՝ © ՀՀ ՊՆ \ Հայ զինծառայողները մեկնում են մարտի

23:00

Ժամը 19:30-ից 21:20-ն ընկած ժամանակահատվածում Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ. Շուշան Ստեփանյան:

11:05

Հարավային ուղղությամբ հրետանային գերճշգրիտ հարվածներով հակառակորդին պատճառվում է մարդկային ուժի մեծ կորուստներ։ ՊՆ մամուլի քարտուղարի խոսքով՝ հայկակական ստորաբաժանումները քիչ առաջ ոչնչացրել են նաև թշնամու չորս միավոր Դ-30 հաուբից՝ անձնակազմով և զինամթերքով՝ թույլ չտալով զբաղեցնել կրակային դիրքեր։

10:15

Հարավային ուղղությամբ րոպեներ առաջ հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել. Շուշան Ստեփանյան:

9:30

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակը կայուն-լարված էր: Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ վաղ առավոտյան ժամը 08:30-ի շրջանում հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի։