Օր 13. Թարմացվող. Ռազմական գործողություններն ինտենսիվ կերպով շարունակվում են

Գիշերվա ընթացքում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված: Հակառակորդը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:

Նկար՝ © Արցախի ՊԲ \ Զորավարժություն

18:30

«Ադրբեջանի ղեկավարությունն ակնհայտորեն չի տիրապետում իրավիճակին». ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Հադրութում րոպեներ առաջ նկարահանված տեսանյութ է հրապարակել:

18:00

Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

17:30

Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ Ստեփանակերտ քաղաքին կրկին հրթիռային հարված հասցվել:

15:20

Շուշան Ստեփանյան. «Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի, իբր, ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական հայտարարությունները հերթական կեղծիքն են։ Մարտական գործողությունների շրջանում ՊԲ ստորաբաժանումների խոցման համար առկա են հակառակորդի բավարար թիրախներ»։

Պաշտպանության բանակը նախազգուշացնել է, որ ադրբեջանական զինուժի կողմից բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների հանդեպ որևէ սադրանքի դեպքում պատասխանը լինելու է անհամարժեք կոշտ։

13:51

Հակառակորդը հարավային ճակատի նույն հատվածում շարունակաբար մեծ թվով կորուստներ է կրում. Շուշան Ստեփանյան:

13:34

Ռազմական գործողություններն առաջնագծի բոլոր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են: Ծանր մարտերում թշնամին մարտադաշտում կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ է կրում՝ պակասը փորձելով լրացնել հիմնականում արցախյան առաջին պատերազմի պարտված վետերաններով: Եթե նրա բանակում դեռևս սթափ մտածող զինվորական է մնացել, երևի հասկանում է, որ այդ ուժերի հետ կապված, մեծ հույսեր փայփայել պետք չէ: Պաշտպանության բանակը իր առջև դրված մարտական խնդիրը փայլուն է կատարում. Վահրամ Պողոսյան:

9:30

Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ: Ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր, հակառակորդը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:

Հաղորդվում է, որ ՊԲ ստորաբաժանումները լիարժեքորեն վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և պատրաստ են ցանկացած զարգացման:

Telegram

Advertisements