Օր 20. ԹԱՐՄԱՑՎՈՂ. «…Ով առաջնագծում է, նա՛ է հերոսը»

Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։

Նկար՝ © ՀՀ ՊՆ \ Հրետանավորներ

19:00

Ամեն րոպե համառ ու ծանր մարտերը շարունակվում են։ Ամեն րոպե պատմություն է կերտվում, մեր գոյության իրավունքի պատմությունը։ Այլ ելք չկա, պիտի հաղթենք. Արծրուն Հովհաննիսյան:

11:42

Կոռնիձորի Արոն պատմում է. «Արցախի հարավ արևելյան ուղղությամբ այսօր լուսադեմին փառահեղ հաղթանակ տարավ կամավորականների 16-րդ վաշտը (Կոռնիձոր ջոկատ) թուրք թշնամին լիովին ջախջախվեց, ոչ թե ետ շպրտվեց, այլ տեղում մնացին հարյուրավոր լեշեր։ Թշնամին մի քանի ժամ հայկական ուժերի վրա կիառելով հազար ու մի տեսակ արգելված հրթիռա֊հրետանային զինատեսակներ՝ ի վերջո ոչնչացվեց ամբողջությամբ։ Հայկական կողմը կիրառեց տակտիկական հնարքներ, թշնամին հայոց լեռներում հիշեց հոր հարսանիքը՝ Կոռնիձորի արծիվների հնչեցրած սիմֆոնիաների տակ։ Միակ անհանգստացնողը թուրքի անտեր ու պիղծ լեշերն են»։

11:21

Պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել. «Թշնամական ուժերի հարձակման կասեցումն ու ոչնչացումը»:

10:30

Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ հյուսիսային ուղղությամբ համառ մարտերը շարունակվում են, մեր զորքերը կիրառում են շատ գրագետ մարտավարություն: Հերթական համառ գրոհը հետ է մղելիս մեր զորքերի հարվածներից հակառակորդի հետևակը դիմել է փախուստի:

9:03

Արծրուն Հովհաննիսյան. Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։ Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել կրելով զգալի մեծ կորուստներ։

9:08

Շուշան Ստեփանյան. Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մարտերը:

Խախտելով հումանիտար հրադադարը, առավոտյան հյուսիսային ուղղությամբ հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները:

Telegram

Advertisements