Հարավային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ։ Հակառակորդը կիրառում է նաև մեծ թվով ԱԹՍ-ներ և հրետանային միջոցներ:
0:05
«Ճակատագրական օրեր են, սա սովորական պատերազմ չէ։ Ամեն րոպեն կարևոր է քայլ անելու համար, վճռական քայլ անելու համար։ Ամեն մեկս անելիք ունենք այս պատերազմում։ Մենք դատապարտված են հաղթելու». Արծրուն Հովհաննիսյան:
22:05
Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ այսօր՝ ժամը 20:30 դրությամբ, խոցվել է 9 ԱԹՍ, որոնցից 2-ը՝ ՀՀ տարածքում:
20:35
Նոր տեսանյութ է հրապարակվել. «Հակառակորդի ավտոշարասյան և զրահատեխնիկայի ոչնչացումը»:
12:45
ՊԲ. Հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան, կոպտորեն խախտելով հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված նոր պայմանավորվածությունը, թշնամական ուժերը հարձակում են նախաձեռնալ հայկական դիրքերի ուղղությամբ: Պաշտպանության բանակի տեսադիտարկման սարքերը ճշգրիտ տեղանքով և ժամով հավաստանշել են հակառակորդի գործողությունները:
11:32
Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է։ Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զենքերից կրակ են վարել սահմանի երկայնքով, չի համապատասխանում իրականությանը. Շուշան Ստեփանյան:
10:48
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությունը. «… Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ է խախտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի անձնական միջամտությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը կրակի դադարեցման վերաբերյալ՝ այդպիսով միջազգային հանրությանը ի ցույց դնելով իր ուխտադրուժ էությունը, որի հետ մենք գործ ունենք արդեն տասնամյակներ»:
Հայտարարությունում նշվում է, որ Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պարտադրելու Ադրբեջանին խաղաղության և հաստատելու կրակի դադարեցման ռեժիմ՝ տեղում այդ ռեժիմի պահպանման և ստուգման հստակ և գործուն մեխանիզմների ներդրման հետ մեկտեղ:
9:35
Հարավային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ։ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային թևում հակառակորդը կիրառում է մեծ թվով ԱԹՍ-ներ և հրետանային միջոցներ. Շուշան Ստեփանյան:
8:30
Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը: Ժամը 07: 20-ին հրետանային ակտիվ կրակից հետո, հակառակորդը բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար): Երկուստեք կան զոհեր և վիրավորներ. Շուշան Ստեփանյան:
8:25
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, հումանիտար հրադադարը պահպանվել է՝ բացառությամբ հյուսիսային ոււղղությամբ 00:04-ից 02:45-ը և հարավային ուղղությամբ 02:20-ից 02:45-ը ընկած ժամանակահատվածների, երբ թշնամական ուժերը կիրառել են նաև հրթիռահրետանային հարվածներ:
Ճակատային գծում իրադրության լարման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա. ՊԲ:
3:20
Շուշան Ստեփանյան. Հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ։