Օր 24. ԹԱՐՄԱՑՎՈՂ. Ինտենսիվ ծանր մարտերն Արցախում շարունակվում են

Արծրուն Հովհաննիսյան. «Նահանջը պարտություն չէ. 1918-ին էլ կար նահանջ, 1941թ. էլ կար նահանջ, 1992թ. էլ կար նահանջ, բայց բոլոր այդ դեպքերում վերջում եղավ հաղթանակ։ Էլի է լինելու հաղթանակ»։

Նկար՝ © ՀՀ ՊՆ \ Ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են

19:34

«Տեսնես՝ ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն».Շուշան Ստեփանյանը հրապարակել խոցված նոր ԱԹՍ-ի նկարները:

19:08

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը հրթիռահրետանային հարվածներ է հասցնում Գերանբոյի և Թերթերի շրջաններին:

16:10

Նիկոլ Փաշինյան. «ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում մարտի դաշտում փառքով պսակեցին իրենց անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման»:

15:43

Շուշան Ստեփանյանը հաղորդում է, որ հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է․․․ «Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում»։

15:51

Ալիև բարի գալուստ դժողք։ Հետիդ բազմագույն ու բազմաերանք ահաբեկիչներին էլ փոխանցի… Արծրուն Հովհաննիսյան:

14:01

Արծրուն Հովհաննիսյան. «Նահանջը պարտություն չէ. 1918-ին էլ կար նահանջ, 1941թ. էլ կար նահանջ, 1992թ. էլ կար նահանջ, բայց բոլոր այդ դեպքերում վերջում եղավ հաղթանակ։ Էլի է լինելու հաղթանակ»։

10:45

Շուշան Ստեփանյան. Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի։ Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են։ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար։

9:20

ՊԲ. Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:

Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ:

Հետևեք մեզ Telegram-ում