Լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում: Երեկ էլ նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա:
0:46
Հոկտեմբերի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: ՀՀ ԱԳՆ-ն հաղորդում է, որ այցի ընթացքում նախատեսված են նախարարի հանդիպումները ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
0:45
Երեւանի կամավորական ստորաբաժանման կազմավորումը ընթացքի մեջ է։ Ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը. գրում է Հակոբ Կարապետյանը:
0:40
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարությամբ, որտեղ փորձ է արվում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը մերժող Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը հրամցնել որպես հայկական կողմի մոտեցում. ՀՀ ԱԳՆ:
22:50
Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է, որ օրվա ընթացքում Մարտունու և Մարտակերտի շրջանները դարձյալ հայտնվել են ադրբեջանական ագրեսիայի թիրախում: Մասնավորապես, ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և նույն շրջանի Հերհեր գյուղի ուղղությամբ, նյութական վնաս պատճառել խաղաղ բնակչությանը:
Նշվում է, որ արդեն երկրորդ օրն է թշնամին ռազմական ավիացիա է կիրառում Մարտակերտ քաղաքի և հարակից գյուղերի ուղղությամբ: Այստեղ էլ էական վնասները շատ են: Օրվա ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում, բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չեն եղել:
22:05
Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ այսօր հակառակորդը դիվերսիոն հարձակումների փորձեր է կատարել նաև կենտրոնական ուղղությամբ:
19:00
Նիկոլ Փաշինյանը նշել է կամավորագրման կարգը.
Քայլ 1. Ձևավորել կամավորական ջոկատ (նվազագույնը 30 հոգի):
Քայլ 2. Ընտրել հրամանատար:
Քայլ 3. Դիմել հրամանատարի բնակության վայրի զինկոմիսարիատ:
Քայլ 4. Զորամասերից մեկում անցնել ներդաշնակում, պատրաստում:
Քայլ 5. Մեկնել հայրենիքի պաշտպանության առաջնագիծ:
Քայլ 6. Հաղթել:
21:00
Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ թշնամական ուժերը, բացի իսրայելական և թուրքական զինատեսակներից, արցախյան բանակի դեմ կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ:
16:10
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ստեղծված վիճակին և նշել անելիքները:
15:56
Հոկտեմբերի 21-ին Մոսկվայում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
14:59
Հակառակորդի ստորաբաժանման խոցումն ու նահանջը. Պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել:
11:20
Պաշտպանության բանակ. «… Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո»:
10:00
Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ժամը 8:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի ինքնաթիռ։ Իրավիճակը հարաբերական կայուն-լարված է։
9:59
Արցախի ԱԻՊԾ. Լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում: Երեկ էլ նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է արգելված զինատեսակներ:
2:30
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։