Իրանի ՀՕՊ-ը լայնածավալ զորավարժություն է սկսել երկրի մեծ մասում

Իրանի բանակի հրամանատարությունը շեշտում է, որ Իրանը երբեք պատերազմ չի սկսելու որևէ երկրի դեմ, և ԻԻՀ-ի ռազմական հզորությունը ծառայում է միայն երկրի պաշտպանությանը:

© TASNIM \ Իրանում ՀՕՊ զորավարժություններ են

Իրանի ՀՕՊ ստորաբաժանումները մեկնարկել են ամենամյա «Modafean Aseman Velayat» («Պետության երկնքի պաշտպանները»):

Հաղորդվում է, որ այս տարի զորավարժություններում մանևրները միտված են իրանական հրթիռների, ռադարների ու հետախուզական համակարգերի, նաև էլեկտրոնային պատերազմի, կապի ու դիտարկման սարքերի միջոցներով երկրի ռազմավարական օբյեկտների պաշտպանությանը:

Զորավարժությունների առաջին փուլը ներառում է պաշտպանության միջոցների, այդ թվում՝ հրթիռների և ռադարային համակարգերի ծավալում և տեղակայում՝ շարժունության և օպերատիվ ուժերի արագ արձագանքման աջակցությամբ:

Վարժանքներում ներգրավված են բացառապես իրանական արտադրության հակաօդային պաշտպանության միջոցները:

Շուրջ 13 տարվա արգելքի պայմաններում Իրանը հարկադրված է եղել զարգացնել սեփական ռազմարդյունաբերությունը: Ներկայումս Իսլամական Հանրապետության սպառազինության 80%-ը տեղական արտադրության են:

Իրանի բանակը հայտարարել է, որ սեփական արտադրության ՀՕՊ միջոցների շնորհիվ երկրի երկինքն ապահով է՝ առավել, քան երբևէ: Բանակի հրամանատարությունը շեշտում է, որ Իրանը երբեք պատերազմ չի սկսելու որևէ երկրի դեմ, և ԻԻՀ-ի ռազմական հզորությունը ծառայում է միայն երկրի պաշտպանությանը:

Telegram