ՀՀ տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ ուղղությամբ. բալիստիկ հրթիռների մասին ադրբեջանական հայտարարությունը ցինիկ սուտ է. ՊՆ:
Նկար՝ © Getty Images \ Պատերազմը շարունակվում է
23:50
Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:
23:02
Արցախի Պաշտպանության բանակը հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն է հրապարակել:
22:08
Արծրուն Հովհաննիսյան. «Ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություները միտված են առաջին հերթին խուճապի տարածմանը։ Վստահ եմ՝ դա իրենց չի հաջողելու. զորքն ու բնակչությունը միասնական կհաղթեն նաև այս նոր ձևի մարտերում»։
19:54
Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ հակաօդային պաշտպանության ուժերը կրկին թուրքական արտադրության «Բայրաքթար» են ոչնչացրել:
19:43
Վահրամ Պողոսյան. Ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվում են առաջնագծի ամբողջ երկայնքով: Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում: Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ:
16:45
Ադրբեջանական բանակի կորուստները. նոր տեսանյութ է հրապարակվել:
13:13
Արայիկ Հարությունյան.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացված ուժերով: Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում: Արհեստավարժ զինվորականների, ժամկետայինների և աշխարհազորի սերտ փոխգործակցված աշխատանքն ու կողք-կողքի ճիշտ գործելու ունակությունն ամեն օր արտահայտվում են նոր սխրանքներով: Եվ այսօր շատ կարևոր է, որպեսզի նրանց ոգևորությունն ու վճռականությունը վարակիչ դառնան նաև թիկունքում գտնվողների համար: Թշնամու դեմ արդյունավետ պայքար մղելու և հաղթանակի հասնելու բոլորիս հավաքական ցանկությունը կարող ենք կյանքի կոչել մեր ուժերի նկատմամբ անվերապահ հավատի ու միասնական ջանքերի շնորհիվ:
12:20
Արծրուն Հովհաննիսյան. Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով։ Հիմնականում օջախային մարտեր են։ Չեզոքացվում են թշնամու զորքերի տարբեր խմբերը։
10:07
Շուշան Ստեփանյանը նշում է, որ Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն և ցինիկ սուտ է: ՀՀ տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ:
9:30
Պաշտպանության բանակը հաղորդում է, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:
Հաղորդվում է, որ ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Բացի օջախային մարտերից, հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են:
ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են օպերատիվ իրադրությունն իրենց օգտին փոխելու թշնամական մտադրությունները և շարունակում կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
9:20
Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է, որ հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Այս պահին թշնամին հրետանի է կիրառում Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ։ Տուժածների ու վնասների վերաբերյալ տեղեկություններ առայժմ չկան։