Օր 30. ԹԱՐՄԱՑՎՈՂ. Ադրբեջանը կրկին կոպտորեն խախտում է հումանիտար հրադադարը

Ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ. Շուշան Ստեփանյան:

22:53

Վահրամ Պողոսյան. «Թշնամու երկու անկոչ հյուր ԱԹՍ-ները քիչ առաջ ցած ընկան` մեր տղաների վարպետության շնորհիվ։ Փա ՛ռք Հայոց Բանակին»:

18:35

Արցախի ԱԻՊԾ. Այս պահին թշնամական ուժերը Գրադ և Սմերչ կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի մեկ տուն։ Հրշեջ փրկարարները տեղում հրդեհաշիջման, միաժամանակ փրկարարական աշխատանք են իրականացնում։ Տուժածների և ավերածությունների մասին մյուս տվյալները ճշտվում են։

18:27

Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է: Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր:

17:30

Մայրաքաղաք Ստեփանակերտում 17:23-ին միացել է օդային տագնապ ազդանշանը. Դավիթ Թորոսյան (Banak.info):

16:32

Արծրուն Հովհաննիսյանը հաղորդում է, որ Արցախի հարավ-արևելքում ծանր մարտեր են։

16:00

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հաղորդում է, որ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում մեկ ժամ առաջ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետևանքով զոհվել է քաղաքացիական մեկ անձ (Գևորգ Համբարձումյան), վիրավորվել են քաղաքացիական երկու անձինք (Հենրիխ Ադամյան, Անդրեյ Համբարձումյան):

14:16

Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը: Մասնավորապես ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար:

14:08

Սենոր Հասրաթյանը նշում է, որ լիարժեք հրադադար հաստատելու և դրանից հետո պատերազմը վերջնականապես ավարտելու համար կա մեկ իրական ճանապարհ՝ ճանաչել Արցախի անկախությունը և Բաքվին ստիպել հաշտվել ստեղծված իրողության հետ:

12:00

Արցախի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում։ Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա՝ կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակներով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը։

9:28

Վահրամ Պողոսյան. «Ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ: Ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ Ալիևի վարչակարգի ցուցաբերած այս բացահայտ լկտի պահվածքի վերաբերյալ համապատասխան հետևություններ դեռ կարվեն, բայց այսօր մեր բոլորիս խնդիրն է պաշտպանել Հայրենիքը թուրք-ոսոխից: Մեզ համար այլընտրանք չեն թողել, իսկ այդ միակ ճանապարհը, մեզ պետք է ուղեկցի միայն դեպի #Հաղթանակ»:

9:27

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ ժամը 8։00-ից հետո Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է։

9:22

Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:

9:01

Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ. Շուշան Ստեփանյան:

8:33

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո, որը ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը:

Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում:

7:45

Վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Ինչպես և համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում, ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը»։

Հետևեք մեզ Telegram-ում