Վրաստանում հունվարից սպասվում է կոմունալ վճարների թանկացում

Սպասվում է, որ սպառողական սակագների բարձրացման հիմնական բեռն ընկնելու է իրավաբանական անձանց և ամսական 300 կՎտ/ժամից ավելի սպառողների վրա:

Նկար՝ © dalma.news

Վրաստանում GNERC-ի կողմից սահմանված սպառողական սակագների եռամյա ժամկետն այս տարի լրանում է: Դա նշանակում է, որ մինչև տարվա վերջ նոր սակագներ են սահմանվելու: Հայտնի է, որ էներգաբաշխիչ «Թելասի» և «Էներգո Պրո-Ջորջիա» ընկերություններն արդեն սակագնային հայտ են ներկայացրել GNERC-ին: Մինչև դեկտեմբերի վերջ կսահմանվեն նոր սակագներ Էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման հանձնաժողովի կողմից:

Սպասվում է, որ սպառողական սակագները կբարձրանան, սակայն հիմնական բեռն ընկնելու է իրավաբանական անձանց և ամսական 300 կՎտ/ժամից ավելի սպառողների վրա:

Միացեք մեր Telegram ալիքին