Զենքի վաճառքի մասին շրջանառվող լուրը լկտի սուտ է և մանիպուլյացիա. ՀՀ ՊՆ

Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ շրջանառվող փաստաթղթերը, որոնց հիման վրա կառուցվում է թեզը, հիմնականում կեղծ են: Առաջիկայում կտրվի պաշտոնական պարզաբանում:

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ զենքի վաճառքի մասին համացանցում շրջանառվող տեղեկությունը լկտի սուտ է և մանիպուլյացիա, որի նպատակն է վարկաբեկել պաշտպանական գերատեսչությունը:

ՊՆ ներկայացուցչի հաղորդմամբ՝ շրջանառվող փաստաթղթերը, որոնց հիման վրա կառուցվում է թեզը, հիմնականում կեղծ են: Շուշան Ստեփանյանի խոսքով՝ ցանկացած հետաքննող լրագրող ինչպես ՀՀ համապատասխան մարմններին, այնպես էլ մատնանշված պետություններին կարող է ուղարկել հարցումներ և համոզվել, որ ամբողջը հորինվածք է: Առաջիկայում կտրվի պաշտոնական պարզաբանում:

Հիշեցնենք, որ ըստ @Military_arm տելեգրամյան ալիքի՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և  պաշտոնատար այլ անձիք ներգրավված են եղել երրորդ երկրներով Թուրքիա զենքի վաճառքի գործարքներում։ Գրառմանը կից՝ աղբյուրը փաստաթղթերի լուսանկարներ էր հրապարակել:

Միացեք մեր Telegram ալիքին