ԱՄՆ պետքարտուղարը մատնանշել է Թուրքիայի պրովոկացիոն գործողությունները հատկապես Մերձավոր Արևելքում, Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում:
Նկար՝ © ANNA-NEWS / Սիրիա, 2020թ.
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ՆԱՏՕ-ի անդամ-երկրների արտգործնախարարների հետ տեսակապով հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունները հակասում են Հյուսիսատլանտյան դաշինքի սկզբունքներին և գործունեությանը՝ կոտրելով կազմակերպության միասնականությունը:
Պոմպեոն, մասնավորապես, մատնանշել է Թուրքիայի կողմից իրականացվող պրովոկացիաները Մերձավոր Արևելքում, Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում: ԱՄՆ պետքարտուղարն Անկարային մեղադրել է նաև Աթենքի հետ հարաբերությունների սրելու մեջ: Նա անհրաժեշտ է համարել մեկնարկել դեէսկալացիայի մեխանիզմները: