Հակամարտություններ Նորություններ Տարածաշրջանային ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զարիֆը նախազգուշացնում է Էրդողանին. Իրանի «ապտակը» Թուրքիային

«Էրդողանին չեն տեղեկացրել, որ Բաքվում նրա ասածները վերաբերում են Իրանական հայրենիքից բռնի ուժով առանձնացված այն տարածքներին, որոնք գտնվում են Արաքսից հյուսիս». Ջավադ Զարիֆ:

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն իր թվիթերյան էջում անդրադարձել է նախօրեին Բաքվում Թուրքիայի նախագահի կողմից արված հայտարարություններին՝ դիվանագիտական ապտակ հասցնելով նրան և հիշեցնելով տարածաշրջանում Իրանի ունեցած դիրքերի մասին:

«Էրդողանին չեն տեղեկացրել, որ Բաքվում նրա ասածները վերաբերում են Իրանական հայրենիքից բռնի ուժով առանձնացված այն տարածքներին, որոնք գտնվում են Արաքսից հյուսիս». Ջավադ Զարիֆ:

Այս արտահայտությունից հետո Զարիֆը շարունակել է. «ՄԵՐ սիրելի Ադրբեջանի մասին ՈՉ ՈՔ իրավունք չունի խոսել»: Ուշագրավ են մեծատառերով շեշտադրումները, ըստ որոնց՝ կարելի է հասկանալ, որ ՄԵՐ ասելով նկատի ունի և՛ Թուրքիային, և՛ Իրանին, որպես երկուսի համատեղ, ՀԱՎԱՍԱՐ հետաքրքրությունների գոտի Ադրբեջանի տարածքը դիտարկելով, իսկ ՈՉ ՈՔ-ը, հավանաբար, նաև Ռուսաստանի և Իսրայելի մասին է:

«Էրդողանն իր խոսքով տապալում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը». շարունակում է Իրանի ԱԳՆ-ը: Սա, միանշանակ, զգուշացում է Թուրքիային, որ նման քաղաքականությունը շարունակելու դեպքում Իրանն ինքը կարող է հայտ ներկայացնել Ադրբեջանի տարածքների նկատմամբ՝ թույլ չտալով նրա ինքնիշխանության կորուստ՝ հօգուտ Թուրքիայի:

Նշենք, որ նախօրեին Էրդողանի արած հայտարարություններում, որոնց այսկերպ պատասխանել է Զարիֆը, խոսվել է «պատմական տարածքների վերադարձման» գործում Թուրքիայի դերակատարության, Ադրբեջանի հետ համատեղ «պայքարը շարունակելու» պատրաստակամության մասին, Հարավային Կովկասում լիարժեք կերպով «տնավորվելու» Թուրքիայի ցանկությունների և նմանատիպ այլ նկրտումների մասին:

Ալիևն իր հերթին որպես Ադրբեջանի պատմական տարածք հայտարարեց ոչ միայն Հայաստանի տարածքները (Իրևան (Երևան), Գյոյչա (Սևան), Զանգեզուր), այլև Թավրիզը և իրանական այլ տարածքներ:

Նկար՝ © IANS \ Մոհամադ Ջավադ Զարիֆ

Միացեք մեր Telegram ալիքին

%d bloggers like this: