Նորություններ Տարածաշրջանային ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Թուրքիա Իրան

«Էրդողանը չի գիտակցել, որ իր խոսքերն այդքան զգայուն կլինեն». Թուրքիայի ԱԳՆ

Իրանի կողմից կոշտ արձագանքից հետո Անկարան դիմել է Թեհրանին՝ նշելով, որ Էրդողանը հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը:

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:

Պաշտոնական Անկարան ընգծել է ընկերական հարաբերությունները Թուրքիայի և Իրանի միջև և նշել, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը:

Չավուշօղլուի խոսքով՝ Էրդողանը չի գիտակցել, թե Իրանը որքան զգայուն կընկալի Թուրքիայի նախագահի արտասանած բանաստեղծությունը: Ընդգծվել է, որ խոսքը բացառապես Լեռնային Ղարաբաղի և Լաչինի մասին է:

Ջավադ Զարիֆն իր հերթին ընգծել է երկու երկրների ընկերական հարաբերությունները և փոխադարձ հարգանք արտահայտել:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Թուրքիայի նախագահը հանդես էր եկել ելույթով՝ բանաստեղծական ոճով տարածքային հավակնություններ ներկայացնելով նաև իրանական և, մասնավորապես, Արաքսից հյուսիս ընկած տարածքների նկատմամբ:

Թեհրանը շատ կոշտ էր պատասխանել այս հայտարարությանը. ԱԳ նախարարը գրառում էր արել, իսկ Թուրքիայի դեսպանը կանչվել էր ԱԳՆ:

Միացեք մեր Telegram ալիքին

%d bloggers like this: