Վրաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, պատասխանելով Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների նախաձեռնությանը՝ տարածաշրջանային համագործակցության հարթակ («6-ի հարթակ») վերաբերյալ, նշել է, որ Ռուսաստանի հետ համատեղ որևէ ձևաչափով մասնակցությունն անհնար է:
Դարսալիան ընգծել է, որ նախ և առաջ՝ Ռուսաստանի Դաշնությունը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, որից հետո միայն հնարավոր է քննարկել նման նախաձեռնությունները:
Հիշեցնենք՝ Էրդողանը Բաքվում հայտարարել էր, որ Ալիևի հետ քննարկել են Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի և, ցանկության դեպքում, Հայաստանի մասնակցությամբ համատեղ հարթակ ստեղծելու հնարավորությունները: