Հակամարտություններ Նորություններ Տարածաշրջանային Անվտանգություն Իրան

Իրանը կպատասխանի անգամ իր օդային տարածքի նկատմամբ չնչին ոտնձգությանը

Իրանի ՀՕՊ բազայի գեներալը նշել է, որ երկրի սահմաններից 150 կմ խորության վրա վերահսկվում են տարածաշրջանային և միջազգային բոլոր թռչող սարքերի տեղաշարժերը:

Իրանի հակաօդային պաշտպանության Հաթամ ալ-Անբիա բազայի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Գադեր Ռահիմզադեն հայտարարել է, որ երկրի սահմաններից 150 կմ հեռավորության վրա վերահսկվում են տարածաշրջանային և միջազգային բոլոր թռչող սարքերի տեղաշարժերը: Նրա խոսքով՝ դա վերաբերում է նաև ամերիկյան B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծչին:

Գեներալ Ռահիմզադեն նշել է, որ Իրանի զինված ուժերը մշտապես հետևում են ԱՄՆ-ի ռազմավարական ավիացիայի թռիչքներին, որոնք իրականացվում են Պարսից ծոցի որոշ շրջանների վրա: Նա ընգծել է, որ օտար մարմինների հայտնվելն ԻԻՀ-ի օդային տարածքում «կարմիր գիծ» է:

Ռահիմզադեն շեշտել է, որ օդային տարածքի նկատմամբ նվազագույն ոտնձգությունն անգամ անհապաղ պատասխանի կարժանանա, ինչին, նրա խոսքով, թշնամիները բազմիցս ականատես են եղել:

Գեներալը նշել է, որ Իրանի ՀՕՊ բազան զբաղվում է նաև տարատեսակ անօդաչու թռչող սարքերի տեղաշարժի, երթուղու վերլուծությամբ, վերահսկում է հակառակորդի ծրագրերը և գործողությունները:

Բրիգադային գեներալի խոսքով՝ տարածաշրջանի որոշ երկրներ իրենց անվտանգությունն ապահովելու համար դիմում են տարածաշրջանային կամ անդրտարածաշրջանային գերտերություններին: Այդ պատճառով, շարունակում է Ռահիմզադեն, Թեհրանին հայտնի են նաև թռչող սարքավորումների որոշ տեղաշարժերի մասին տվյալներ, որոնք թռիչքային տեղեկատվության գոտուց դուրս են գտնվում:

Միացեք մեր Telegram ալիքին

%d bloggers like this: