Հայաստան Նորություններ ՏՆՏԵՍԱԿԱՆ Իրան

Քննարկվել են Մեղրիի մաքսակետի վերակառուցման և արդիականացման ծրագրին վերաբերող հարցերը

Դեսպան Թումանյանն Իրանի մաքսային ծառայության ղեկավարին է ներկայացրել Մեղրիի մաքսակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները:

Դեկտեմբերի 16-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել Իրանի մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների համագործակցության խնդիրները։ Անդրադարձ է եղել կորոնավիրուսային համավարակի և Արցախյան պատերազմի շրջանում մաքսային մարմինների կատարած աշխատանքներին։

Արտաշես Թումանյանը ներկայացրել է Մեղրիի մաքսակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները, որից հետո քննարկվել են այդ ուղղությամբ անհրաժեշտ համաձայնեցումների հարցերը։

%d bloggers like this: