Հայաստան ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ Նորություններ Անվտանգություն

Ձմեռային զորակոչը նախատեսվում է մեկնարկել դեկտեմբերի 25-ից

Զորացրումը նախատեսվում է իրականացնել մինչև 2021 թվականի փետրվարի 14-ը ներառյալ: Նախագիծը Կառավարության՝ դեկտեմբերի 24-ի նիստի օրակարգում է:

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերի 25-ին: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության՝ դեկտեմբերի 24-ի նիստի օրակարգում:

«Հայտարարել 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ` 2020 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ»,- ասված է որոշման մեջ:

Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է նաև 2020 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2021 թվականի փետրվարի 14-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

Միացեք մեր Telegram ալիքին

%d bloggers like this: