Նորություններ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Աշխարհ Իրան

Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դաշինքը կարող է «խելոքացնել» Արևմուտքին. Մարանդի

Իրանցի քաղաքագետը վստահ է, որ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը կարող էին միավորել Եվրոպան, Արևելյան, Արևմտյան և Կենտրոնական Ասիաները: Դա, նրա խոսքով՝ նշանակալից արդյունք կապահովի և քաղաքական առավելություններ կընձեռնի:

Այն մասին, թե ինչու պետք է Իրանը հարաբերությունները կառուցի Ռուսաստանի ու ՉԺՀ-ի հետ և ինչպես արդյունավետ կերպով դիմակայի արևմտյան ճնշմանը, “ПолитЭксперт”-ին տված հարցազրույցում պատմել է Թեհրանի համալսարանի համաշխարհային հետազոտությունների ֆակուլտետի դեկան, քաղաքագետ Սեյեդ Մոհամադ Մարանդին:

Հարց. Որո՞նք են Իրանի տնտեսական և քաղաքական հեռանկարները. կողմնորոշումը դեպի Արևե՞լք, թե՞ Արևմուտք:

Ս.Մ.Մարանդի. Իրանը խոշոր պետություն է, որի գործունեությունը պետք է համաշխարհային բնույթ կրի: Սակայն, դիտարկելով պատմական տեսանկյունից, աշխարհը, որում մենք ապրում ենք, եվրոկենտրոնական է: Կայսերապաշտական և գաղութարար քաղաքականության հետևանքով միջազգային հանրությունը հակված է Արևմուտքին: Տնտեսական, քաղաքական և սոցիալական հավասարակշռության հասնելու համար Իրանը պետք է ջանքեր գործադրի՝ ուղղելու դա՝ ուղղվելով դեպի Արևելք:

Հարց. Ռուսաստանի և Չինաստանի հետ Իրանն ի՞նչ համատեղ ծրագրեր կարող է իրականացնել: Ո՞ր ոլորտում է դա հատկապես փոխշահավետ:

Ս.Մ.Մարանդի. Շատ են բնագավառները, որտեղ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը կարող են համագործակցել: Մենք հետաքրքրված են կապերի ամրապնդմամբ, քանզի կարևոր խաղացողներ ենք և դիմակայում ենք արևմտյան ազդեցությանը: Տնտեսական առումով՝ մեր երկրները կարող են կապել Եվրոպան, Արևելյան, Արևմտյան և Կենտրոնական Ասիաները: Դա նշանակալից արդյունք կապահովի և քաղաքական առավելություններ կընձեռնի: Պետությունների հետաքրքրությունների ոլորտի փոփոխությունն ամուր հիմք է ստեղծում հետագա համագործակցության համար:

Հարց. Ի՞նչ խնդիրներ կարող են ծագել համագործակցության ճանապարհին: Սպասե՞լ ԱՄՆ-ի և Եվրոպայի դիմակայությանը: Նրանք ունե՞ն ճնշում գործադրելու արդյունավետ մեխանիզմներ:

Ս.Մ.Մարանդի. Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը խնդիրների առաջ են կանգնած հիմնականում ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով: Ամերիկացիները ցանկանում են մեկուսացնել մեզ, սահմանափակումներ են մտցնում: Հենց այդ պատճառով է պետք համագործակցել՝ աջակցելով միմյանց և մշակելով Արևմուտքի հավակնությունները զսպող մեխանիզմներ:

Փոխգործակցությունն անհրաժեշտ է նախ և առաջ ֆինանսական ոլորտում. պետք է ներդնել առևտրի վարման մեխանիզմներ, որոնք արևմտյան երկրների խոչընդոտներին կդիմակայեն: Ամերիկացիների ազդեցությունը նվազեցնելու լավագույն միջոցը արդյունավետ սահմանափակումներ կիրառելու ունակությանը հարվածելն է:

Հարց. Իրանի ԱԳ նախկին փոխնախարարի* խոսքով՝ բանակցությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ պետք է վարել, երբ Թեհրանը թույլ չի: Ինչպե՞ս եք գնահատում Իրանի ուժը՝ որպես տարածաշրջանային դերակատարի:

Ս.Մ.Մարանդի. Այսօր Իրանը շատ ուժեղ պետություն է: Տարածաշրջանային միավորումները, որոնց նա անդամակցում է, Կարմիր և Միջերկրական ծովերից մինչև Կենտրոնական Ասիա, Պարսից ծոց, շատ ամենակարող են: Թեհրանը դիմակայել է ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցների փորձությանը: Անշուշտ, Իրանն Արևմտյան Ասիայի ամենակարևոր և հզոր պետությունն է: Կարծում եմ՝ Ռուսաստանը և Չինաստանը ճանաչում են Իսլամական Հանրապետության կարողությունները: Դա կարևոր է Արևմուտքի կայսերապաշտական հավակնությունների թուլացման նպատակով համագործակցելու համար:

*Իրանի ԱԳ նախարարի նախկին տեղակալ Իբրահիմ Ռահիմպուրը նշել է Մոսկվայի և Պեկինի հետ Թեհրանի՝ արևելյան կողմնորոշմամբ բանակցությունների «կտրական անհրաժեշտությունը»: Նրա խոսքով՝ խոսակցությունները պետք է վարել այն ժամանակ, երբ Իրանն ուժեղ դիրքերից է հանդես գալիս:

Միացեք մեր Telegram ալիքին

<span>%d</span> bloggers like this: