Չինաստանն Իրանի հետ կմասնակցի Պարսից ծոցի գազի ամենամեծ հանքավայրում բնական գազի արդյունահանման հորատմանը: Նախկինում համատեղ աշխատանքներ տարվել են այստեղ, սակայն երկու տարի առաջ համագործակցությունը դադարեցվել է:
Հաղորդվում է, որ Իրանը և Չինաստանը նախորդ շաբաթ պաշտոնապես սկսել են իրանական Հարավային Պարս բնական գազի խոշորագույն հանքավայրի 11-րդ փուլի հորատման աշխատանքները:
Հանքավայրի շահագործման աշխատանքները դադարեցվել էին 2018թ., երբ ֆրանսիական էներգետիկ հսկան՝ Total-ը, հայտարարել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցների հետևանքով դժվարացած աշխատանքների պատճառով ծրագրից դուրս գալու մասին:
Չինական CNPC-ն՝ ծրագրի 2-րդ խոշոր կազմակերպությունը, հետագայում նույնպես հրաժարվել է մասնակցությունից՝ նույնատիպ պատճառաբանություններով:
Դա Իրանին հարկադրել է ամբողջ նախագիծը փոխանցել մինորիտարային բաժնետեր Petropars-ին: Վերջինս Իրանի էներգետիկ խոշոր ընկերություններից է:
Հարավային Պարսն աշխարհի խոշոր գազային հանքավայրն է, զբաղեցնում է 3700 քառ.կմ տարածք Իրանին պատկանող ջրերում: