Հակամարտություններ Հայ-ադրբեջանական Նորություններ Տարածաշրջանային Անվտանգություն

Լեռնային Ղարաբաղը պատերազմի վարման նոր մակարդակ ցույց տվեց. Le Monde

Ֆրանսիական աղբյուրի հավաստմամբ՝ մինչև տեղի ունեցածը բոլորը վստահ էին, որ հայկական բանակն առավել մարտունակ է: «Պարզվեց՝ հայերը պատրաստ չէին նման պատերազմի: Ադրբեջանցիները երկնքից հետախուզություն էին վարում և առանց խոչընդոտի հարվածում թիրախներին»:

Ֆրանսիական պարբերականը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը համարվում էր սառեցված և միջազգային հանրության կողմից պատշաճ ուշադրության չէր արժանանում: Սակայն առաջին պատերազմից 26 տարի անց վիճալի տարածաշրջանը ռազմական գործողությունների լիովին այլ մակարդակ ցույց տվեց և գրավեց փորձագետների ուշադրությունը:

Le Monde-ը հիշեցնում է, որ պատերազմը տևել է 44 օր. 2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զորքերի ձեռնարկած լայնածավալ հարձակումն ավարտվեց հայկական կողմի պարտությամբ և նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությամբ: Նշվում է, որ միայն Մոսկվայի միջամտության շնորհիվ հայկական անկլավն ամբողջությամբ չանցավ Բաքվի վերահսկողության ներքո:

Ֆրանսիական աղբյուրի հավաստմամբ՝ մինչև տեղի ունեցածը բոլորը վստահ էին, որ հայկական բանակն առավել արդյունավետ է, քան՝ ադրբեջանականը: Սակայն Ադրբեջանը շատ լավ էր պատրաստվել. Բաքուն մեծաքանակ ռազմական միջոցներ էր պահեստավորել: Բացի այդ՝ Թուրքիայից ու Իսրայելից ձեռք էին բերվել անօդաչուներ: Անկարան իր դաշնակցի հետ կիսվել էր նաև ռազմական փորձով:

Հաղորդվում է, որ քիչ ժամանակ պահանջվեց հայկական բանակին նահանջել ստիպելու համար: Իսրայելական և թուրքական ԱԹՍ-ները, ըստ Le Monde-ի, ահ ու սարսափ էին տարածում բնակչության ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանների շրջանում:

«Պարզվեց՝ հայերը պատրաստ չէին նման պատերազմի: Ադրբեջանցիները երկնքից հետախուզություն էին վարում և առանց խոչընդոտի հարվածում թիրախներին»:

Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհրդից Գուստավ Գրեսելի կարծիքով՝ Եվրոպան պետք է ուշադիր ուսումնասիրի այս հակամարտության ռազմական դասերը, ոչ թե դիտարկի որպես աղքատ երկրների միջև փոքրիկ պատերազմ:

Նա վստահ է, որ Եվրոպայի երկրների մեծ մասը հակամարտության դեպքում կհայտնվի հայերի վիճակում, և նրանք օդից անարգել հարվածների կենթարկվեն:

Փորձագետ Միշել Գոյայի խոսքով՝ դեռևս ոչ ոք և երբեք մեկ հարձակման ընթացքում այդչափ ավերածություններ չի գործել: Գոյան արևմտյան զինվորականներին հորդորում է դադարել «թռչող տարօրինակ տեխնիկայի» նկատմամբ դիտորդական վերաբերմունքից:

Ֆրանսիական պարբերականը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հոգեբանական պատերազմի նոր կառուցվածքի սկիզբ է դրել: Թուրքիան այստեղ ուղարկել է վարձկանների՝ Սիրիայից՝ առաջացնելով հայերի անհանգստությունը: Սոցցանցերում հայտնվել են զոհված հայ զինծառայողների բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր: Հաճախ այդ կադրերը ուղարկվում են անմիջապես հարազատներին:

Միացեք մեր Telegram ալիքին

<span>%d</span> bloggers like this: