Նորություններ ՏՆՏԵՍԱԿԱՆ Ադրբեջան

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը դեպի Եվրոպա

Վրաստանով ու Թուրքիայով («Հարավային գազային միջանցք») Եվրոպա հասնող ադրբեջանական գազի հիմնական սպառողներն են Իտալիան, Հունաստանը և Բուլղարիան:

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը դեպի Եվրոպա. «Հարավային գազային միջանց» ծրագրի իրագործմամբ ադրբեջանական գազը Տրանսադրիատիկ գազատարով արդեն վաճառվում է եվրոպական շուկայում: Գազատարն անցնում է Վրաստանով և Թուրքիայով:

Նախատեսվում է 25 տարում Եվրոպա մատակարարել ավելի քան 10 մլրդ խմ գազ, որից 8 մլրդ խմ-ը՝ Իտալիա, 2 մլրդ խմ-ը՝ Հունաստանը և Բուլղարիան: Հավելյալ մատակարարման դեպքում սպառվելու են նաև եվրոպական այլ երկրներում:

%d bloggers like this: