Իրանի արտաքին գործերի նախարարն իր թվիթերյան էջում գրել է, որ միջուկային պատերազմի սանձազերծման համար անվերահսկելի հզորությունն անհանգստություն է պատճառում:
Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ «խռովարար նախագահը, ով ատում է իր ժողովրդին, իրանցիների ու այլոց նկատմամբ վերջին չորս տարիներին շատ վատ արարքներ է գործել»:
Զարիֆի խոսքով` անհանգստացնող է, որ այդ նույն մարդը միջուկային պատերազմ սանձազերծելու անվերահսկելի իշխանություն ունի: Դա, ինչպես նշել է Իրանի ԱԳ նախարարը, միջազգային ողջ հանրության անվտանգության խնդիրն է: