Նորություններ Աշխարհ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ապացուցվել է, որ երկու լեզվի տիրապետող երեխաների ուղեղն ավելի արագ է զարգանում

Երկլեզու երեխաների ծնողները հաճախ են անհանգստանում, որ կարող են զարգացման խնդիրներ առաջանալ. կենսաբաններն ապացուցել են, որ երկու լեզվով խոսող երեխայի ուղեղը զարգացման մակարդակով գերազանցում է տարեկիցներին:

Վաշինգտոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ երկլեզու (բիլինգվիստ, երկու լեզվի տիրապետող) երեխաներն այլ կերպ են զարգանում, քան նրանց` մեկ լեզվով խոսող հասակակիցները:

Երկլեզու երեխաների ծնողները հաճախ են անհանգստանում, որ իրենց երեխան կարող է զարգացման խնդիրներ ունենալ. հայտնի է, որ լեզվական ծանրաբեռնվածության պատճառով փոքրիկ երկլեզուներն ավելի ուշ են սկսում խոսել: Ամերիկացի կենսաբանների նոր հետազոտությունն ապացուցել է, որ անհանգստանալու առիթ չկա. զարգացման մակարդակով երկու լեզվով խոսող երեխայի ուղեղը գերազանցում է տարեկիցներին:

Փորձարկմանը ներգրավվել են 11-ամսական երեխաներ. համարվում է, որ հենց այդ տարիքում է սկսում ձևավորվել բիլինգվիզմը կամ մոնոլինգվիզմը: Նրանց մի մասը դաստիարակվել է անգլալեզու ընտանիքում, մյուս մասը` խառը (իսպանաամերիկյան):

Նրանց ուղեղային գործունեության գնահատման նպատակով գիտնականները կիրառել են մագնիսական էնցելոգրաֆիա. մեթոդ, որը թույլ է տալիս հնարավորինս հստակ որոշել ուղեղի այս կամ այն գոտու ակտիվությունը: Երեխաներին առաջարկել են լսել տարբեր ձայների 18 րոպեանոց ձայնագրություն, որոնց մեջ հստակ առանձնացել են անգլերեն կամ իսպաներեն հնչույթները:

Պարզվել է, որ խառը ընտանիքների երեխաներն ավելի լավ ու արագ են ճանաչում լեզվական հնչույթները, ընդ որում` հավասարապես անգլերեն ու իսպաներեն: Բացի այդ` երկլեզուների մոտ սարքավորումն ուղեղային կեղևի մերձճակատային հատվածի արտասովոր ուժեղ ակտիվություն է արձանագրել: Այդ գոտին պատասխանատու է օրգանիզմի գործունեության համար. խոսքի սահունություն, արագ պլանավորում, ինքնատիրապետում, փոփոխություններին հարմարվողականություն: Դա նշանակում է, որ արդեն վաղ տարիքում երկու լեզվի ուսումնասիրությունը զարգացնում է ոչ միայն լեզվական հմտությունները, այլև անձնական հատկանիշները:

<span>%d</span> bloggers like this: