ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ Նորություններ Ադրբեջան

Ադրբեջանի ԳԱԱ Ֆիզիկայի ինստիտուտի ղեկավարությունը հեռացվել է աշխատանքից

Ֆիզիկայի ինստիտուտի գործունեությունում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ, ապօրինություններ, չհիմնավորված դուրսգրումներ բյուջեից:

Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտի ղեկավարությունը հեռացվել է զբաղեցրած հստիքներից:

Համապատասխան որոշման մեջ նշվել է, որ Ֆիզիկայի ինստիտուտի գործունեությունում հայտնաբերվել են պարգևատրումների հատկացման խախտումներ, գործուղման ծախսերի չվճարման, այլ կազմակերպություններին ապօրինի վճարումների, բյուջեից չհիմնավորված դուրսգրումների, աշխատանքային օրենսդրության կոպիտ խախտումների և մի շարք այլ անօրինական գործողությունների դեպքեր:

Հեռացվածների շարքում են ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Նազիմ Մամեդովը, գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, ակադեմիկոս Ջավադ Աբդինովը, գլխավոր հաշվապահ Իրադա Գուլուբեկովան, կադրերի բաժնի պետ Փարվանա Իսկանդերովան:

Միացեք մեր Telegram ալիքին

%d bloggers like this: