Հայաստան Նորություններ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հետ

Նախարարի հետ հանդիպմանը մասնակցում են «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներ Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը և Արթուր Վանեցյանը:

Հաղորդվում է, որ մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի և «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հանդիպումը: Արտգործանախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը հաստատել էր հանդիպման հնարավորությունը: Այլ մանրամասներ հայտնի կդառնան հանդիպումից հետո:

Նախարարի հետ հանդիպմանը մասնակցում են «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներ Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը և Արթուր Վանեցյանը:

Ավելի վաղ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը դիմել էր արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին՝ հանդիպման նպատակով:

%d bloggers like this: