Նորություններ Անվտանգություն Աշխարհ

Պակիստանը հոսանքազրկվել է. բանակը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի

Էլեկտրականությունն ամբողջ երկրում է անջատվել: Հաղորդվում է, որ բանակը և ռազմաօդային ուժերը բերվել են պատրաստվածության բարձր մակարդակի:

Պակիստանում էլեկտրականությունն ամբողջությամբ անջատվել է:

Հաղորդվում է, որ այդ երկրի բանակը և ռազմաօդային ուժերը բերվել են պատրաստվածության բարձր մակարդակի:

Ավելի վաղ հաղորդվել էր խոշոր քաղաքների, ներառյալ` մայրաքաղաք Իսլամաբադի, Կարաչի, Լահոր, Մուլտան, Կասուր և այլ խոշոր քաղաքների հոսանքազրկման մասին: Վերջին տվյալներով` երկիրն ամբողջությամբ մնացել է առանց հոսանքի:

Թարմացում — Պակիստանի մեծ մասում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է: Պաշտոնապես հաղորդվել է, որ հոսանքազրկման պատճառը Գուդդու էլեկտրակայանում տեղի ունեցած վթարն է եղել:

%d bloggers like this: