Հայաստան Նորություններ ՏՆՏԵՍԱԿԱՆ Իրան

Հայաստանը հուսալի երկիր է, մենք պետք է աջակցենք նրան, քանի որ միշտ մեր կողքին է եղել. Իրանի դեսպան

Աբաս Բադախշան Զոհուրիի խոսքով` Հայաստանն անկախացումից ի վեր Իրանի կողքին է եղել: Հայաստանում Իրանի դեսպանի հավաստմամբ` դժվար թե գտնվի մեկ այլ երկիր, որն այդպիսի աջակցություն է ցուցաբերել Իրանին:

Հայաստանում Իրանի դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին մասնակցել է Թավրիզում գործող Առևտրաարդյունաբերական պալատի հայ-իրանական հարաբերութունների զարգացմանը նվիրված նիստին: Դեսպանը, նշելով հայ-իրանական պատմական և մշակութային ընդհանրությունները, Իրանում նրանց համատեղ գոյակցությունը, ընդգծել է, որ Հայաստանը մշտապես եղել է Իրանի կողմնակիցը և միջազգային հանդիպումներում քվեարկել է Թեհրանի օգտին:

Աբաս Բադախշան Զոհուրիի խոսքով` Հայաստանն անկախացումից ի վեր Իրանի կողքին է եղել: Դեսպանի հավաստմամբ` դժվար թե գտնվի մեկ այլ երկիր, որն այդպիսի աջակցություն է ցուցաբերել Իրանին:

«Հայաստանը,- նշել է դեսպանը,- հուսալի երկիր է, և մենք պետք է սատարեն նրան, քանի որ մշտապես մեր կողքին է եղել»:

Զոհուրին ընդգծել է, որ Հայաստանից դուրս 11 մլն հայեր են ապրում, ովքեր Իրանի կողմից սատարվող ամենամեծ լոբբին են` ընդդեմ սիոնիստական ռեժիմի: «Արդյո՞ք մենք չպետք է օգտագործենք այդ հնարավորությունը»,- նշել է դեսպանը:

Հայաստանում Իրանի դեսպանը նիստի ժամանակ հայտարարել է նաև, որ Հայաստանը տնտեսական, քաղաքական և մշակութային լայն հնարավորություններ ունի: «Ցավոք, չնայած պատմական անցյալին, Հայաստանիում, Արևելյան Ատրպատականում և Թավրիզում առկա հնարավորությունները, Հայաստանի հետ անհրաժեշտ կապեր չեն հաստատվել»,- նշել է դեսպանը` ընդգծելով, որ անհրաժեշտ է սահմանել հստակ ժամկետներ և կարգավորել խոչընդոտները:

Զոհուրին ընդգծել է, որ Հայաստանի շուկան մրցունակ և հավելել է. «Հարցն այն է, որ այդ շուկան մեզ տրվում է երկու ձեռքով, այն մրցունակ է, մենք կարող ենք ջանք գործադրել և մուտք գործել այնտեղ: Անհրաժեշտ է պրոֆեսիոնալ վարք դրսևորել: Հայկական շուկա դուրս գալը շատ հնարավոր է»: Դեսպանը կարևորել է նաև տնտեսական պատվիրակությունների փոխադարձ այցերը և ցուցադրությունների կազմակերպումը:

Հանդիպման ժամանակ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մոհամադրեզա Փուրմոհամադին ընդգծել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացման պատասխանատվությունը դրված է կառավարության վրա: Նա նշել է, որ իր նահանգը ԵԱՏՄ-ի դարպասն է, և ակնկալվում է, որ այդտեղ կբացվի ԵԱՏՄ-ի գրասենյակ, և «Արաս» ազատ տնտեսական գոտին պատրաստ է բազմակողմանի աջակցություն տրամադրել այդ հարցում: Փուրմոհամադին շեշտել է, որ պետական ծրագրերից մեկը հարևան երկրների հետ սահմանների վրա արդյունաբերական բնակավայրերի շինարարությունն է:

Միացեք մեր Telegram ալիքին

%d bloggers like this: