Հայաստան Նորություններ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը և Բելառուսը գիտատեխնիկական նախագծերի համատեղ մրցույթ են հայտարարել

Մրցույթն անցկացվում է թվային, տեղեկատվական, հաղորդակցական, միջառարկայական, կենսաբանական, բժշկական, դեղագործական, քիմիական տեխնոլոգիաների և մի շարք այլ ուղղություններով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն և Բելառուսի գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեն հայտարարել են 2021-2022թթ. գիտատեխնիկական նախագծերի համատեղ մրցույթ:

Մրցույթն անցկացվում է մի քանի գերակա ուղղություններով ՝

  • թվային, տեղեկատվական, հաղորդակցական և միջառարկայական տեխնոլոգիաներ,
  • կենսաբանական, բժշկական, դեղագործական և քիմիական տեխնոլոգիաներ,
  • էներգետիկա, շինարարություն, բնապահպանություն և ռացիոնալ բնօգտագործում,
  • մեքենաշինություն, մեքենաշինական տեխնոլոգիաներ, սարքաշինություն և նորարարական նյութեր,
  • ագրոարդյունաբերական և պարենային տեխնոլոգիաներ,
  • մարդու, հասարակության և պետության անվտանգության ապահովում:

Մրցույթի հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 26-ը: Հայտերը պետք է ունենան սահմանված կարգով պատրաստված բիզնես պլան, հետազոտությունների և մշակումների արդյունքների գործնական օգտագործման և ֆինանսավորման բաժնային մասնակցության վերաբերյալ պետական պատվիրատուի գրավոր պարտավորությունները: Լրացված ձևերն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով ՝«Փորձաքննություն» տեղեկատվական-վերլուծական համակարգի միջոցով։

Ինչպես հաղորդվում է` համատեղ գիտատեխնիկական նախագծերի մրցույթն անցկացվում է Բելառուսի և Հայաստանի կառավարությունների միջև 2000 թվականի հոկտեմբերի 31-ի գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան:

Միացեք մեր Telegram ալիքին

%d bloggers like this: