Նորություններ Տարածաշրջանային Անվտանգություն Թուրքիա Իրան Իրան-իսրայելական

Վաղ թե ուշ Իրանն ու Թուրքիան միջուկային զենք են ունենալու. Յակով Կեդմի

Իսրայելցի քաղաքագետի համոզմամբ` այդ երկու երկրներին հնարավոր չի լինի արգելել միջուկային զենք ունենալ, բայց խնդիրներ առաջնելու միջոցով կարելի է ձգձգել:

Իսրայելցի քաղաքական վերլուծաբան, «Նատիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին հայտարարել է, որ վաղ թե ուշ Իրանն ու Թուրքիան միջուկային զենք են ունենալու: Նրա խոսքով` այդ գործընթացը կասեցնել հնարավոր չէ, կարելի է միայն ձգձգել:

Կեդմին հավանական է համարում, որ այդ երկու երկրները միջուկային զենքի տիրապետեն 10, 15 կամ 20 տարի հետո: Վերլուծաբանը հիշեցրել է, որ վերջերս Պակիստանի միջուկային ռազմական ծրագրի ղեկավարները, ովքեր, Կեդմիի համոզմամբ, Իրանին աջակցում են միջուկային զենք ստեղծելու հարցում, Թուրքիայի հետ լրջագույն համաձայնություն են կնքել:

Իսրայելցի վերլուծաբանը հռետորական հարց է հնչեցրել` պատասխանելով այդ դեպքում Իսրայելի հնարավոր գործողությունների մասին հարցին. «Երբ Թուրքիան միջուկային զենք ունենա, մենք (Իսրայելը, խմբ.) պետք է հարձակվե՞նք նրա վրա: Պետք է հարվածե՞նք և´ Թուրքիային, և´ Իրանին»:

Քաղաքագետի խոսքով` միջուկային զենքը, անկախ ամեն ինչից, դառնում է 21-րդ դարի թիվ մեկ զինատեսակը, որին «այդպես էլ պետք է վերաբերվել»:

Յակով Կեդմիի կարծիքով` Իսրայելի խնդիրն է Իրանին չզրկել միջուկային զենքի տիրապետելու հնարավորությունից, ինչն անհնար է, այլ` տեղափոխել հնարավորինս ավելի ուշ ժամանակահատված: Հրեա վերլուծաբանի խոսքով` կամ պետք է հույս ունենալ, որ Իրանում կփոխվեն քաղաքական առաջնահերթությունները, բայց ոչ` արտաքին ազդեցությամբ, կամ պետք է ստեղծել բավարար ռազմական ուժ` չեզոքացնելու այդ զենքը:

Կեդմիի համոզմամբ` Իրանին միջուկային զենքի ստեղծումից հրաժարվել չի կարող նույնիսկ Միացյալ Նահանգներն իր ռազմական հնարավորություններով: Նրա խոսքով` որոշակի խնդիրներ առաջնելու միջոցով հնարավոր է հապաղում մտցնել միջուկային զենքի ստեղծման գործընթացում, սակայն դադարեցնել` հնարավոր չէ. «10-20 տարի հետո Իրանը նույնպես միջուկային զենք կունենա»:

Միացեք մեր Telegram ալիքին

%d bloggers like this: