ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ Նորություններ Վրաստան

Վրաստանում ճոպանուղին կօգտագործեն որպես տրանսպորտային միջոց

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով լեռնային բնակավայրերում քաղաքացիներին տեղափոխելու նպատակով Գուդաուրի-Կոբի ճոպանուղին գործարկվել է:

Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները` Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ուղևորներին փոխադրելու նպատակով որպես տրանսպորտային հաղորդակցության այլընտրանքային միջոց վերագործարկվել է Գուդաուրի-Կոբի ճոպանուղին:

Համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով Վրաստանի ձմեռային բոլոր հանգստավայրերում 2020-2021 սեզոնի բացումը հետաձգվել էր: Նոյեմբերի 28-ից Գուդաուրի, Բակուրիանի, Գոդերձի և Մեստիա բնակավայրերում զբոսաշրջային ճոպանուղիների, հյուրանոցների և սննդի կետերի աշխատանքը դադարեցվել էր:

Սահմանափակումները, ամենայն հավանականությամբ, կպահպանվեն առնվազն մինչև փետրվարի 1-ը, իսկ մինչ այդ, ճոպանուղին քաղաքացիների համար տրանսպորտային միջոց կծառայի:

Հաղորդվում է, որ Գուդաուրի, Պիրնի, Կոբի և Տրուսո բնակավայրերն իրար կապող ճոպանուղին աշխատելու է անվճար, մինչև 17:00-ն: Ուղևորության միջին տևողությունը 40 րոպե է:

Գուդաուրին Կոբիին կապող ճոպանուղին Վրաստանում ամենաերկարն է` 9,5 կմ: Այն կառուցվել է 2019թ.:

Միացեք մեր Telegram ալիքին

%d bloggers like this: