Հայաստան Նորություններ Ռազմական տեխնիկա Անվտանգություն

Տեսանյութ. Հնդկական ՌՏԿ-ն բեռնվում է ինքնաթիռը. ասում են` Հայաստանի համար է

Ավելի վաղ հաղորդվել էր, որ, մրցույթի արդյունքներով, Հայաստանը Հնդկաստանի հետ 40 մլն դոլար արժողությամբ գործարք է կնքել 4 միավոր Swathi WLR (հրետանային դիրքերի հայտնաբերման ռադիոտեղորոշիչ կայանքը) համակարգեր ձեռք բերելու վերաբերյալ:

Ուշագրավ տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է հրետանային դիրքերի հայտնաբերման վերգետնյա ռադիոտեղորոշիչ կայանքը` հնդկական Swathi Weapon Locating Radar (WLR)-ը, բեռնվում ռուսական օդատիեզերական ուժերի Ան-124 ռազմատրանսպորտային ինքնաթիռը: Հաղորդվում է, որ նշված տեխնիկան նախատեսված է Հայաստանի համար և այն ՀՀ-ի կողմից ձեռք է բերվել մրցույթի միջոցով, որին մասնակցել են նաև ռուսական և լեհական նույնատիպ ռադիոտեղորոշիչ կայանքներ:

Swathi WLR-ն ունի ֆազավորված ալեհավաքային ցանց (ՖԱՑ), որն աշխատում է C տիրույթում և ապահովում է հակառակորդի կրակակետերի գտնվելու վայրի արագ և հստակ, ինքնաշխատ (ավտոմատ) տեղորոշում: Կարող է աշխատել միաժամանակ մի քանի (մինչև 7) արկերով, որոնք արձակված կլինեն տարբեր զինատեսակներից ու տարբեր ուղղություններից: Համակարգի համար տեսանելի տիրույթը 90 աստիճան է:

Հաղորդվում է, որ 81 մմ և ավելի մեծ տրամաչափի ականանետերը կայանքը կարող է հայտնաբերել մինչև 20 կմ հեռավորությունից, 105 մմ և ավելի մեծ տրամաչափի հրետանային դիրքերը` մինչև 30 կմ, 120 մմ և ավելի մեծ տրամաչափի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը (ՀԿՌԿ)` մինչև 40 կմ հեռավորությունից:

Ավելի վաղ տեղեկություն էր հաղորդվել, որ, մրցույթի արդյունքներով, Հայաստանը Հնդկաստանի հետ 40 մլն դոլար արժողությամբ գործարք է կնքել 4 միավոր Swathi WLR համակարգեր ձեռք բերելու վերաբերյալ:

Նշվում է, որ Swathi Weapon Locating Radar ՌՏԿ-ը մշակվել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների պետական կազմակերպության (Defence Research and Development Organisation — DRDO) Electronics and Radar Development Establishment (LRDE) ռադիոէլեկտրոնային ստորաբաժանման կողմից: Արտադրողը հնդկական Bharat Electronics Limited (BEL) պետական միավորումն է:

ՌՏ կայանքը մշակվել է հնդկական Akash զենիթահրթիռային համալիրի Rajendra ռադիոէլեկտրոնային բազմագործառույթ կայանքի հիման վրա: Կայանքը տեղադրված է Bharat Earth Movers Limited (BEML) պետական միավորման հավաստագրմամբ Հնդկաստանում արտադրվող Tatra T815 (8×8) ավտոմեքենայի թափքի վրա:

Swathi WLR ՌՏԿ-ի փորձարկումներն իրականացվել են 2003թ.-ից սկսած, բայց միայն 2017թ. մարտին են հնդկական բանակին փոխանցվել առաջին 28 սերիական արտադրության համակարգերը: Նշվում է, որ Հայաստանը հնդկական Swathi-ի առաջին հայտնի օտարերկրյա պատվիրատուն է:

Նկարը` © IDN

Միացեք մեր Telegram ալիքին

%d bloggers like this: